Ստուգումների տարեկան ծրագրեր

07/05/2017

Վահան Մարտիրոսյանի ուղերձը կապի ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ

Կապի և հեռահաղորդակցության ոլորտի հարգելի աշխատակիցնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Արագ տեմպերով զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր ևս հեռահաղորդակցությունը կենսական նշանակություն ունի բոլորիս կյանքում: Դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց ռադիոյի, հեռուստատեսության, համացանցի, բջջային հեռախոսակապի, փոստային կապի:

Կապի ենթակառուցվածքների և տեղեկատվական ցանցերի արդիականացումը տնտեսության զարգացման և մարդկանց կյանքի որակի բարելավման անհրաժեշտ պայմաններից են:

Ձեր շնորհիվ մենք կարողանում ենք լինել իրազեկ, կապի մեջ լինել ամենուր, փոխանակել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:

Մեկ անգամ ևս ձեզ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջության, բեղմնավոր գործունեություն, նորանոր ձեռքբերումներ ձեր աշխատանքային բոլոր ոլորտներում:

Վահան Մարտիրոսյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարար




Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին