Ստուգումների տարեկան ծրագրեր

14/04/2017

Տեղի ունեցավ փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ապրիլի 14-ին տեղի ունեցավ փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր նախարար Վահան Մարտիրոսյանը։

Խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցում էին նաև նկարիչ, գրաֆիկ-դիզայներ,  ՀՀ առաջին նամականիշի հեղինակ Հարություն Սամուելյանը և ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը։

Ներկայացվեցին փոստային վճարման պետական նշանների՝ 2017 թվականի հրատարակման ծրագրով նախատեսված 5 նմուշների էսքիզները, ինչպես նաև ՀՀ առաջին նամականիշի 25-ամյակին նվիրված նամականիշ և գեղաթերթիկ թողարկելու  առաջարկը։

Խորհրդի անդամները և հրավիրված մասնագետներն իրենց  դիտողություններն արեցին ընտրված նմուշների վերաբերյալ։ Լրամշակվելուց և խորհրդի անդամների հետ համաձայնեցվելուց հետո, դրանք կներկայացվեն նախարարի հաստատմանը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին