Ստուգումների տարեկան ծրագրեր

06/04/2017

2017թ. առաջին եռամսյակում նախարարությունում ստացվել է 8658 դիմում և գրություն

2017 թ. առաջին եռամսյակում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 8658 դիմում և գրություն, որից 254-ը եղել են քաղաքացիների դիմումները: Դիմում-գրություններից 519-ը ստացվել են նախարարության էլեկտրոնային փոստով:

Նույն ժամանակահատվածում նախարարության գործունեության ոլորտներին առնչվող հարցադրումներով նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի մոտ ընդունելության են եղել 10-ը քաղաքացիներ:



Նախարարության լիցենզավորման գործակալության կողմից «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 313 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից  մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 3 լիցենզիա և 43 ներդիր, փոտային կապի գործունեության 1 լիցենզիա և 2 ներդիր, ինչպես նաև արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներկրման 194 լիցենզիա:



Նշված ժամանակահատվածում 69  քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկության վկայականներ:

Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ նախարարության պաշտոնական կայքի միջոցով՝ առցանց, ստացվել է տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրավոր կամ էլեկտրոնային 80, իսկ ՀՀ ԱԺ պատգամավորներից՝ 2 հարցում:
Նախարարությունում ստացված բոլոր դիմումներին, գրություններին և տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումներին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:



Ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր և էլեկտրոնային հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկատվություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել:



Նախարարությունում գործում են և կայքում հրապարակված են «թեժ գծերի» և տեղեկատու հեռախոսահամարները, որոնցով  օպերատիվ տեղեկատվություն է տրվում նաև հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների իրավիճակի, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման գործընթացի, ինչպես նաև գրությունների և նամակների ընթացքի մասին: Դրանից բացի, նախարարության պաշտոնական կայքի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց դիմումների ընթացքին հետևել նաև առցանց:

ՀՀ տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության  լրատվական ծառայություն




Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին