Ստուգումների տարեկան ծրագրեր

05/04/2017

Թողարկվել է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված Հատուկ ծրար

ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը ապրիլի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված Հատուկ ծրարի մարման հանդիսավոր արարողությունը:



Մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է, թեմատիկ ծրար, որը մարվում է Հատուկ դրոշմակնիքով:


Հատուկ ծրարը պատրաստվել է 1000 հատ տպաքանակով: Ծրարի վրա պատկերված է Էջմիածնի Մայր տաճարը և Պեկինում գտնվող Երկնքի տաճարը, ձևավորված հայկական նախշազարդով և չինական վիշապով՝ խորհրդանշելով համապատասխանաբար՝ Հայաստանը և Չինաստանը:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2014 թվականին թողարկված «Հայկական ազգային տարազներ. Երևան» թեմային նվիրված նամականիշը և 2016 թվականին թողարկված Չինաստանի հինավուրց քաղաքներին նվիրված նամականիշը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին