Ստուգումների տարեկան ծրագրեր

16/03/2017

Լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա մարտի 17-ին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա մարտի 17-ին` ժամը 16:00-ին:

Նիստում  կքննարկվեն անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու, մի շարք լիցենզիաներ և լիցենզիաների ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու համար ներկայացված հայտերը:

Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 16:00-ին, նախարարության նիստերի դահլիճում (ք. Երևան, Նալբանդյան 28):

Տեղեկությունների համար զանգահարել`+374 (10) 590075 +374 (10) 590075, +374 (10)590087 հեռախոսահամարներով, մեկ պատուհան՝ +374 (10) 590085:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն    




Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին