Ստուգումների տարեկան ծրագրեր

10/03/2017

Քննարկվել են Հայաստան-Լիտվա համագործակցության ուղիներն ու գործակցության ծրագրերը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 10-ին ընդունեց Հայաստանում  Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախարարության ենթակայության տակ գտնվող ոլորտներում Հայաստան-Լիտվա համագործակցության ուղիները, հետագա գործակցության ծրագրերը:

Նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համագործակցության մեծ հեռանկար է տեսնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Կողմերը քննարկեցին նաև Լիտվայից Հայաստան տրանսպորտային միջանցքին, ուղևորափոխադրումներին և բեռնափոխադրումներին, ճանապարհային անվտանգության միջոցառումներին առնչվող  մի շարք հարցեր։

ՀՀ տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության  լրատվական ծառայություն





Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին