Ստուգումների տարեկան ծրագրեր

10/03/2017

Նախարարն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 10-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիեվային։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշեց, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կան բոլոր նախադրյալները երկկողմ համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու համար։

Նախարարը դեսպանին ներկայացրեց Հայաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրը, դրանում Բուլղարիայի մասնակցության հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև երկու երկրների միջև ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներին, քննարկվեցին հետագա համագործակցության հետ կապված մի շարք այլ հարցեր։ 

ՀՀ տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների 
նախարարության  լրատվական ծառայություն





Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին