Ստուգումների տարեկան ծրագրեր

09/03/2017

«Թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է շուրջ 880 հեռախոսազանգ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2017թ. փետրվար ամսին ստացվել է 879 հեռախոսազանգ:

«Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերից 2-ը առնչվել են Ուժանիս - Կապան և Երևան - Ալավերդի երթուղիների աշխատանքին:

Ուժանիս - Կապան երթուղու անկանոն աշխատանքի վերաբերյալ հեռախոսազանգը փոխանցվել է Տրանսպորտային տեսչությանը: Պարզվել է, որ տվյալ ներմարզային երթուղու սպասարկման ժամկետի ավարտից հետո հայտարարված երթուղու սպասարկման մրցույթին որևէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել: Խնդիրը գտնվում է Սյունիքի մարզպետարանի համապատասխան ծառայությունների ուշադրության կենտրոնում: Տրանսպորտային տեսչության կողմից քաղաքացուն տրվել է հանգամանալից պատասխան:



Ինչ վերաբերում է Երևան - Ալավերդի - Երևան միկրոավտոբուսային երթուղուն, ապա այն 2016թ.-ից չի շահագործվում: 08.04.2016թ. երթուղու սպասարկման համար հայտարարված մրցույթին որևէ փոխադրող հայտ չի ներկայացրել: Քաղաքացին հայտնել է իր շնորհակալությունը «թեժ գծով» օպերատիվ արձագանքելու և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու համար:

Երկու հեռախոսազանգ առնչվել է Դաշտադեմ-Դդմասար և Երևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհների անցանելիության վիճակին:

Առաջին դեպքում քաղաքացուն պատասխանվել է, որ նշված ճանապարհահատվածը մարզային նշանակության է և սպասարկում է համապատասխան մարզպետարանը:



Երևան - Նոյեմբերյան ավտոճանապարհի առնչությամբ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի մասնագետները պարզաբանել են, որ տեղումների և ցուրտ եղանակային պայմանների պատճառով 2017թ. փետրվարի 2-ին նշված ավտոճանապարհի որոշ հատվածներ կարճատև ժամանակ եղել են դժվարանցանելի: Սակայն ճանապարհաշինական ընկերության կատարած մաքրման և աղով ու ավազով մշակման ծավալուն աշխատանքներից հետո նշված հատվածները դարձել են անցանելի:

Թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտ տրամադրելու վերաբերյալ հեռախոսազանգին ի պատասխան՝ տրանսպորտի վարչության կողմից քաղաքացուն պարզաբանվել են քարտ ստանալու կարգն ու պայմանները:

Սպառիչ պարզաբանումներ են տրվել նաև «Կիլիկիա» ավտոկայանում քաղաքացիների սպասարկման և Ջրվեժ համայնքը սպասարկող երթուղու վերաբերյալ քաղաքացիների հեռախոսազանգերին:



Վերոնշյալից բացի, 2017թ. փետրվար ամսին «ՀՀՌՑ» ՓԲԸ տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է հեռուստատեսային թվային ընդունիչ սարքերի համալրման և հեռուստաալիքների ընդունման որակի բարելավման վերաբերյալ 31 հեռախոսազանգ: Բոլոր հեռախոսազանգերի դեպքում պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ և խորհրդատվություն:
 
2017թ. փետրվարին «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել շուրջ 840 քաղաքացու:



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոճանապարհների անցանելիության մասին ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ավտոճանապարհների ձմեռային սպասարկման տարեշրջանում նշված հեռախոսահամարը գործում է շուրջօրյա:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բոլոր ստորաբաժանումները շարունակում են աշխատել հատուկ ռեժիմով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն






Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին