Ստուգումների տարեկան ծրագրեր

15/11/2016

Նախարարը կարևորեց ԵՄ-ի հետ բազմաբնույթ համագործակցությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 15-ին հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության անդամներին՝ Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

Ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց այցելության համար և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը կլինի առավել նպատակային և արդյունավետ։

Անդրադառնալով ԵՄ հետ արդեն ունեցած գործակցությանը՝ Վ. Մարտիրոսյանը կարևորեց Եվրոպական զարգացման բանկի (ԵԶԲ) և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ)  հետ ճանապարհաշինության ոլորտում գործունեությունը՝ ընդգծելով, որ նախարարության ոլորտները չեն սահմանափակվում միայն ճանապարհաշինությամբ:

«Դրանք ընդգրկուն են, և ցանկալի է, որպեսզի առաջիկա համագործակցությունն առավել բազմաբնույթ լինի»,-նշեց նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուղևորափոխադրումների ոլորտում  տրանսպորտային համակարգերի և կառավարման եվրոպական փորձի ներդրման հնարավորությունների, ճանապարհաշինական ծրագրերում եվրոպական մասնագետների ներգրավվածության, հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության  ընդլայնման հետ կապված մի շարք  հարցեր։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին