Ստուգումների տարեկան ծրագրեր

29/09/2016

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը մասնակցեց «Հայփոստի» նորարարական ծառայության և հատուկ նոր մեքենաների շնորհանդեսին

Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն այսուհետ հանդես կգա նորարարական, վստահելի, արագ և ապահով բեռնափոխադրումների ծառայությամբ:



Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի աննախադեպ ծառայության, ինչպես նաև ձեռք բերված հատուկ նոր մեքենաների շնորհանդեսը, որին ներկա էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը:



«Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը նախարար Վ. Մարտիրոսյանին ներկայացրեց նոր մեքենաները, որոնք հագեցած են գերժամանակակից սարքավորումներով, և երկար տարածություններ անցնելիս առավելագույն հարմարավետ պայմաններ են ապահովում վարորդների համար:

Այնուհետև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը և «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի տնօրենը վարորդներին հանձնեցին նոր մեքենաների խորհրդանշական բանալիները:



Անփորձանք երթ մաղթելով վարորդներին` նախարար Վ. Մարտիրոսյանը կարևորեց «Հայփոստի» կողմից 14 հատուկ նոր մեքենաների ներդրումը, որոնց արժեքը  կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Նախարարի կարծիքով` այս ներդրումն առաջին հերթին անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության բնակիչներին  որակով ծառայություն մատուցելու համար:

Նոր ծառայությունը կօժանդակի նաև ապրանքների ներկրման և արտահանման գործընթացին` ընկերություններին թույլ տալով ընդլայնել իրենց գործունեությունը, միաժամանակ կտրուկ առաջընթաց կապահովի Հայաստանում առցանց առևտրի ծավալների աճին:

«Հայփոստի» այս նոր ծառայությունը հոկտեմբերի 1-ից կիրականացնի փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով պարբերական փոխադրումներ դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն




Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին