Ստուգումների տարեկան ծրագրեր

22/09/2016

Վարչապետը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանին:

Վարչապետը նշել է, որ նորանշանակ նախարարը աշխատանքային մեծ փորձ ունի և կարող է այն հաջողությամբ կիրառել ոլորտում:

Անդրադառնալով գերատեսչության հիմնական գործառույթներին՝ Կարեն Կարապետյանն  ասել է, որ նախարարության առջև նոր ծրագրեր և խնդիրներ են դրվելու, և հույս է հայտնել, որ դրանք արդյունավետ կիրականացվեն:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև վերահսկողությունն իրականացվող ծրագրերի նկատմամբ և նշել, որ ակնկալում է առավելագույնս թափանցիկ աշխատանք:

Հ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն




Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին