Ստուգումների տարեկան ծրագրեր

10/05/2017

Նախարարը ճանապարհաշինարարներին խստագույնս հանձնարարել է աշխատել շուրջօրյա

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին փոսային նորոգման աշխատանքները շարունակվում են։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց է կատարել Երևան - Արտաշատ - Արարատ - Եղեգնաձոր - Վայք - Սիսիան - Գորիս ուղղությամբ, տեղում ծանոթանալու փոսային նորոգումների ընթացքին և որակին:

Ճանապարհներին բնականոն երթևեկություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ նախարարը խստագույնս հանձնարարել է աշխատել շուրջօրյա և առանց առկա կտրվածքներն ասֆալտապատելու նորերը չկտրել։

Վահան Մարտիրոսյանը շեշտել է, որ ճանապարհների փոսային նորոգումների և հիմնանորոգումների ընթացքը  մշտապես գտնվելու է իր անմիջական խիստ հսկողության ներքո: Նա հանձնարարել է աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի դրանք հնարավորին քիչ անհարմարություն պատճառեն երթևեկության մասնակիցներին:

Այլ մանրամասներ՝ ստորև...




Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին