Հավաստագրման գործընթաց

Հավաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի 
ձևանմուշներ


Դիմում-հայտերը ձևերը լրացնելու և էլեկտրոնային ստորագրությամբ 
ներկայացնելու ցուցում

Դիմում-հայտերը ներկայացման էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացնել համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝

1. Ներբեռնել դիմում-հայտերի ձևաթղթերը
2. Լրացնել դիմում-հայտը
3. Լրացված փաստաթղթերը վերափոխել PDF ձևաչափի
4. PDF ձևաչափով դիմում-հայտերը ստորագրել էլեկտրոնային ստորագրությամբ
5. Ներկայացնել դիմում-հայտերը info@mtcit.am էլեկտրոնային հասցեին:
 
Իրավական ակտեր

ՀՀ կառավարության որոշումը «Լիազոր մարմին ճանաչելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման կարգը, հավաստագրի ձևը, հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների մասին հաշվետվության ներկայացման կարգը և ձև, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկելու կարգը և պայմանները հաստատելու մասին»

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագիր տրամադրող հանձնաժողովի կազմ
                
Գ. Վարդանյան - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ
Օ. Ալավերդյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ, հանձնաժողովի անդամ

Մ. Այվազյան - ՀՀ ԿԱ ՊԵԿ ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի անդամ

Լ. Ավետիսյան - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Կ. Վարդանյան - «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Բ. Ենգիբարյան - Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ա. Բալդրյան - Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)»