Հավաստագրման հանձնաժողով

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագիր տրամադրող հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թ. օգոստոսի 24-ի թիվ 929-Ա հրամանով


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՍԿՍՆԱԿ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
                
Ա. Եղոյան - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ
Օ. Ալավերդյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ, հանձնաժողովի անդամ

Մ. Այվազյան - ՀՀ ԿԱ ՊԵԿ ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի անդամ

Ա. Խաչատուրյան - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Կ. Վարդանյան - «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Բ. Ենգիբարյան - Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ա. Բալդրյան - Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)»