Կապ և հեռահաղորդակցություն

- Ո՞ր պետական մարմինն է իրավասու կարգավորել  Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների և բաժանորդների (քաղաքացիների) միջև  ծագած խնդիրները:

- Գերիշխող օպերատորի և ցանկացած այլ օպերատորի, ծառայություններ մատուցողի և վերջնական օգտագործողի, ինչպես նաև ծառայությունների մատուցման մեջ գերիշխողի և վերջնական օգտագործողի միջև ծագած վեճերի (ծառայության (հեռախոս, ինտերնետ) վատ որակ, ծառայության (հեռախոս, ինտերնետ) անջատում, ծառայության (հեռախոս, ինտերնետ) մատուցման վճարի և ծառայության հետ կապված այլ խնդիրների լուծումը  վերապահված է ՀՀ հանրային ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովին: