Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչությունը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր իրավասությունների սահմաններում ապահովում է նախարարության` օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված խնդիրների և գործառույթների իրականացումը:

Վարչությունն  իր առջև դրված խնդիրները և նպատակներն իրականացնելու համար իր իրավասությունների սահմաններում առաջարկություններ է ներկայացնում՝

1) համացանցի (ինտերնետի), տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական, գերատեսչական նորմատիվ ակտերի, ստանդարտների և նորմատիվ տեխնիկական ակտերի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվայնացման բնագավառների գործունեությունը կարգավորող գերատեսչական նորմատիվ ակտերի նախագծերի,

2) համացանցի (ինտերնետի), տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտի զարգացման քաղաքականության պետական ծրագրերի ու միջոցառումների մշակման և դրանց իրագործման ու իրականացման մոնիտորինգի,

3) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տեխնոլոգիական նորարարության քաղաքականության, ինչպես նաև նպատակային ծրագրերի և դրանց մոնիտորինգի իրականացման,

4) տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացման պետական քաղաքականության, տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացի դիտանցում իրականացնելու,

5) տեղեկատվական հասարակության ձևավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և տեղեկատվական անվտանգության քաղաքականության, ինչպես նաև նպատակային ծրագրեր ու միջոցառումներ մշակելու և իրագործելու,

6) տեխնոլոգիական ընկերությունների գործունեությանն աջակցելու և տեխնոլոգիական գործունեության արդյունքի առևտրայնացման քաղաքականության,

7) տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող միջազգային ընկերությունների՝ հայաստանյան շուկա ներգրավելու և հայկական տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող ընկերությունների գլոբալացմանը խթանելու քաղաքականության,

8) թվային տնտեսության և նորարարության ձևավորմանը խթանելու վերաբերյալ:

Դրանից բացի, վարչությունը.

- առաջարկություններ է ներկայացնում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկատվայնացման և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդնելու վերաբերյալ ու վարում է դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստր,

- ներկայացնում է պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների լիարժեք հասանելիության ծրագրերի և դիտանցում իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ:

Վարչության պետն է Վաչե Կիրակոսյանը:
Հեռ.՝ +374(10) 59-00-18
Էլ. փոստ` vache.kirakosyan@mtcit.am