Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդ

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը ստեղծվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009թ. դեկտեմբերի 23-ի թիվ 794-Ա հրամանով և ունի խորհրդակցական բնույթ:

Խորհուրդը նախարարին առաջարկություններ է ներկայացնում փոստային վճարման պետական նշանների թողարկման քաղաքականության ընդհանուր սկզբունքների, հանրապետությունում ֆիլատելիայի զարգացման, փոստային վճարման պետական նշանների թեմատիկ պլանների նախագծերի և փոստային վճարման պետական նշանների նմուշների նախագծերի վերաբերյալ: