«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

Կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության  2016 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1304-Ա որոշմամբ` «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման միջոցով: Կազմակերպությունը «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Հյուսիս-հարավ  ճանապարհային  միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության  իրավահաջորդն է:

Կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է:

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են՝ ՀՀ  կառավարության կողմից հավանության արժանացած` ՀՀ  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու տարածքային կառավարման մարմինների կողմից մշակված` տրանսպորտի ոլորտի կապիտալ և զարգացման (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերի ու աշխատանքների (այսուհետ` ծրագիր), այդ թվում նաև՝  Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացումը:

Կազմակերպության հիմնական գործառույթներն են.
- առանձին տրանշերի ֆինանսավորմանը հավակնող ծրագրերի ընտրություն,
- գնումների պլանավորում և իրականացում,
- ծրագրի նախագծերի քննություն, վերանայում և հավանության արժանացում,
- ֆինանսական հսկողություն, ներառյալ ծրագրի հաշվապահության վարում,
- առանձին ծրագրերի մոնիթորինգ և հաշվետվությունների ներկայացում,
- օժանդակություն բնապահպանական և սոցիալական պաշտպանության միջոցառումների իրականացմանը,
- ծրագրի իրականացման և արդյունքների մոնիտորինգ և զեկույց,
- նախագծման և շինարարական աշխատանքների վերահսկում,
- ծրագրի արդյունավետ իրականացման ղեկավարում,
- շահագործման և պահպանման մոդելների ներդնում և կառավարում` ներառյալ կատարողականի վրա հիմնված պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:

Գլխավոր տնօրենի պաշտոնակատարն է Վարդան Կարապետյանը:

Հասցե՝  Հայաստանի Հանրապետություն,  
ք. Երևան, Տիգրան 0010, Մեծ 4, 3-րդ հարկ
Հեռ.՝ (+374 12) 20 10 09, (+374 12) 20 10 10
Էլ. փոստ՝ info@tpio.am