Երկաթուղի

- Ո՞վ է կառավարում և շահագործում Հայաստանի երկաթուղին:
- Հայաստանի երկաթուղին կառավարում և շահագործում է «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը, 2008թ. փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի հիման վրա:

- Ինչպե՞ս են կարգավորվում երկաթուղային տրանսպորտով փոխադրվող բեռների սակագները:
- Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող բեռների սակագները կարգավորվում են` «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով և 2008թ. փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրով:
Կոնցեսիոներն ազատ է սահմանելու սակագներ երկաթուղային փոխադրման ծառայությունների համար` հետևյալ բացառություններով.
ա) երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործման վճարներ.
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակում և հաստատում է օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանությունը.
- հաստատում և իրականացնում է օգտագործման վճարի հաշվարկը:
 բ) Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում;
 գ) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման սակագները, որոնց ցանկը սահմանում է ՀՀ կառավարության որոշմամբ;
դ) միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների սակագները դեպի Հայաստան կամ Հայաստանից դուրս կարգավորվում են միջազգային պայմանագրով, եթե Հայաստանի Հանրապետությունը դրան մասնակից է:

- Ինչպե՞ս է ապահովվում երկաթուղային տրանսպորտի երթևեկության անվտանգությունը:
- Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017թթ միջոցառումների ծրագրով և Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված` Հայկական երկաթուղու համակարգի երկաթուղային երթևեկության անվտանգությունը ապահովվում է.
- երկաթուղային գծանցները վերանորոգելու, գծանցները և ճանապարհների հատման հատվածները տեխնիկական միջոցներով հագեցնելու,
- անվտանգությունն ապահովող ժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ արգելափակող լուսացույցներով գծանցներն արդիականացնելու,
- գծանցների անցումային մասերը (փռվածք) վերանորոգելու և արդիականացնելու,
- երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների օբյեկտների, այդ թվում հողային պաստառների պաշտպանական գոտիների, գծանցների, երկաթուղային կամուրջների, թունելների անվտանգությունն ապահովելու, նշված վայրերում տեսավերահսկման միջոցներ տեղադրելու և դրանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ճգնաժամային կառավարման կենտրոնին միացնելու միջոցով:

- Ինչպե՞ս է իրականացվում երկաթուղային գծանցի բացումը կամ փակումը:
- Երկաթուղային գծանցի բացումը կամ փակումն իրականացվում է ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 29-ի № 96-ն որոշմամբ հաստատված Երկաթուղային գծանցների գործարկման և փակման կարգին համապատասխան: