ԵՏՄ անդամակցությանն առնչվող հարցեր


Եվրասիական Տնտեսական Միությանը (ԵՏՄ) միանալու վերաբերյալ տրանսպորտի ոլորտի տնտեսվարողների կողմից բարձրացվող առավել կարևոր հարցեր


- Ինչպե՞ս է իրականացվելու Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռնափոխադրումների վերահսկողությունը սահմանին:
- Պատասխան. Չնայած բեռնափոխադրումներն իրականացվելու են Վրաստանի տարածքով տարանցիկ, սակայն որպես Մաքսային միության մեկ ընդհանուր տարածք սահմանային վերահսկողությունը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության  սահմանին` ՀՀ տարածքից դուրս գալուց դրա վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի ռուսական կողմին, իսկ Վրաստանի տարածքով բեռը կփոխադրվի կապարակնքված վիճակում, տարանցիկ:

- Ինչպիսի՞ պահանջ կարող է ներկայացվել Վրաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն որպես 3-րդ երկիր բեռնափոխադրումներ իրականացնելու համար:
- Բեռնափոխադրման համար կպահանջվի ՌԴ-ի 3-րդ երկրի թույլտվություն,  քանի որ Վրաստանը Մաքսային Միության անդամ երկիր չէ:
ՀՀ փոխադրողին կտրամադրվի ՌԴ-ի 3-րդ երկրի թույլտվություն, իսկ Մաքսային միության անդամ երկրների միջև բեռնափոխադրումները կիրականացվեն առանց թույլտվության:

- Հայաստանի Հանրապետության երկաթուղու ենթակառուցվածքը կանոնակարգող փաստաթղթերը շարունակելո՞ւ են գործել:
- ԱՊՀ անդամ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի որոշումների, պայմանագրերի և համաձայնագրերի դրույթները ըստ էության մնում են ուժի մեջ և շարունակում են գործել Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելուց հետո:

- Ի՞նչ սակագներ են գործելուԵՏՄ անդամ պետությունների միջև երկաթուղային փոխադրումների համար:
- Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների միջև երկաթուղային փոխադրումները իրականացվելու են համաձայն սակագնային քաղաքականությանը, որն ընդունվում է տարեկան սակագնային կոնֆերանսներում, ըստ գործող կարգի:

- Ինչ է նշանակում «ազգային (համացանցային) փոխադրող»:
- «Ազգային /համացանցային/ փոխադրող» - դա փոխադրողն է, որն իրականացնում է բեռների, ուղևորների, ուղեբեռի, բեռնածանրոցի, փոստային առաքումների փոխադրման գործունեություն և ապահովում է գնացքների ձևավորման պլանի իրականացումը անդամ-պետության ողջ ենթակառուցվածքով, այդ թվում նաև հատուկ և ռազմական փոխադրումների գծով: Ազգային /համացանցային/ փոխադրողի կարգավիճակը սահմանվում է անդամ-պետության օրենսդրությամբ:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել 59-00-58 (երկաթուղու մասով) և 59-01-04 (ավտոմոբիլային փոխադրումների մասով) հեռախոսահամարով, կամ Ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել  railway@mtc.am  և david.melqonyan@mtc.am Էլեկտրոնային փոստի հասցեներով: