«Վարչատնտեսական» ՓԲԸ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է: Ընկերության կողմից թողարկված բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը (բաժնետեր):

Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են.

- Շենքերի շահագործում, ընթացիկ նորոգում, կոմունալ սպասարկում և պահպանում,
- Գույքի և սարքավորումների վերանորոգում և ձեռքբերում,
- Առևտրային գործունեություն,
- Հյուրերի և պատվիրակությունների ընդունում, տեղաբաշխում, սպասարկում և այլ միջոցառումների կազմակերպում,
- Արտադրության կազմակերպում,
- Հիմնադրի համաձայնությամբ ընկերությունը կարող է իրականացնել օրենքով և այլ իրավական ակտերով չարգելված ցանկացած տնտեսական գործունեություն:

Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված գործունեության առանձին տեսակներով ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի /հատուկ թույլտվության/ առկայության դեպքում լիցենզիա ստանալու պահից կամ նրանում նշված ժամկետում:

«Վարչատնտեսական» փակ բաժնետիրական ընկերության տնօրենն է Սասուն Վարդանյանը:

Հասցե Հայաստանի Հանրապետություն,
Երևան-0010, Նալբանդյան 28
Հեռ. (010) 59-01-49
Էլ. փոստ` varchatntesakan@mtc.am