Տեղեկատվություն պաշտոնատար անձանց կողմից կայացված որոշումները, գործողությունները (անգործությունը) վիճարկելու կարգի մասին


«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի համաձայն` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) վարչական մարմին է և իր իրավասությունների սահմաններում իրականացնում է վարչարարություն:

Նախարարությունը վարչարարությունն իրականացնում է ՀՀ կառավարության 2002 թ. նոյեմբերի 21-ի N 1809-Ն որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ուստի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը դիմելիս նախևառաջ անհրաժեշտ է համոզվել, որ հարցվող խնդիրը գտնվում է նախարարության լիազորությունների շրջանակներում:

Վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների (լիազորված անձանց կամ օրինական ներկայացուցիչների) միջոցով կամ նրանց հետ միասին: Լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները վարչական մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:

Վարչական վարույթն իրականացվում է, և վարչական ակտն ընդունվում է հայերենով: Վարույթի մասնակիցները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել այլ լեզվով, այս դեպքում վարչական մարմինը կարող է պահանջել ներկայացնել փաստաթղթերի թարգմանությունները հայերենով: Վարույթի ընթացքում թույլատրվում է օտար լեզուների օգտագործումը, սակայն այդ անձինք պարտավոր են իրենց ներկայացրած թարգմանչի միջոցով ապահովել հայերեն թարգմանություն, եթե վարչական մարմինն այդպիսի թարգմանություն ապահովելու հնարավորություն չունի:

Վարչական վարույթ հարուցելու պահից վարչական մարմինը կազմում է առանձին գործ, բացառությամբ բանավոր և այլ ձևերի վարչական ակտեր ընդունելու դեպքերի:

Վարչական վարույթ հարուցելու հիմքերն են


-
անձի դիմումը, բողոքը
-
վարչական մարմնի նախաձեռնությունը (վարչական ակտ ընդունելու օրենքի պահանջը կամ օրենքով վերապահված հայեցողական լիազորությունը):

Դիմումին ներկայացվող պահանջները

-
Ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի.
դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը,
դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),
վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը,
ներկայացվող պահանջը (դիմումի առարկա),
կցվող փաստաթղթերի ցանկը,
դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,
դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը

-
եթե վարչական ակտը կայացնելու համար օրենքով նախատեսվում է նաև պետական կամ տեղական տուրք, ապա ներկայացվում է դրա վճարումը հավաստող փաստաթուղթ
-
եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև լիազորագիրը ,
-
եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա նախարարությունը եռօրյա ժամկետում դա վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին,
-
եթե դիմումով առաջադրված պահանջը չի մտնում որևէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ, ապա նախարարությունը դիմումը և կից փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո` եռօրյա ժամկետում վերադարձնում է դիմողին` նշելով պատճառների մասին:

Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի մասին նախարարությունը եռօրյա ժամկետում ծանուցում է վարույթի մասնակիցներին` վարչական վարույթի հարուցման մասին:

Վարչական վարույթը պետք է իրականացվի առանց բարդացնելու` հնարավորինս սեղմ ժամկետում:

Վարույթի մասնակիցներն իրավունք ունեն ծանոթանալու վարչական վարույթի նյութերին, ինչպես նաև կատարել պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ: Այդ իրավունքը վարույթի մասնակիցներին տրամադրվում է վարչական մարմին համապատասխան դիմում ներկայացնելու օրվանից` երեք օրվա ընթացքում:

Ապացուցման պարտականությունը

Ապացուցման պարտականությունը կրում է.

-
անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում, բացառությամբ այն հանգամանքների, որի տվյալներին անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով: Այս դեպքում ապացուցման պարտականությունը դրվում է վարչական մարմնի վրա
-
վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում, բացառությամբ այն հանգամանքների, որի տվյալներին վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով: Այս դեպքում ապացուցման պարտականությունը դրվում է անձի վրա:

Վարչական վարույթի ժամկետները

Վարչական վարույթի առավելագույն ժամկետը` 30 օր է: Վարչական վարույթի ժամկետը կարող է օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով երկարաձգվել:

Վարչական վարույթը կասեցնելը

Վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե.

- անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը
-
վարույթին չի ներկայացել վարչական ակտի հաuցեատերը, իuկ oրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատաuխան վարչական ակտ ընդունելը
-
վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հաuցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:

Վարչական մարմինը կարող է կասեցնել վարչական վարույթը, եթե.

- վարչական ակտի հաuցեատերը բացակայում է, և վարչական մարմինը, նախքան վարչական ակտ ընդունելը, անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` վարույթին առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու համար.
-
ընդունվելիք վարչական ակտի հաuցեատեր իրավաբանական անձը վերակազմակերպվում է:

Վարչական վարույթը կարող է կաuեցվել նաև oրենքով նախատեuված այլ դեպքերում:

Վարչական վարույթը կարճելը


Դիմումով հարուցված վարույթը կարճվում է, եթե.

-
դիմումը ներկայացվել է առանց uտորագրության, և վարչական մարմինը, միջոցներ ձեռնարկելով դիմողին բացահայտելու ուղղությամբ, չի կարողացել պարզել, թե ով է հայցում համապատաuխան վարչական ակտի ընդունումը
-
դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից
-
գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ.
-
դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ.
-
փոխվել է դիմողի կարգավիճակը, որն oրենքի ուժով բացառում է դիմումով հայցվող վարչական ակտի ընդունումը.
-
կասեցման որոշում ընդունելուց հետո անցել 60 օր և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կաuեցման հիմք հանդիuացած հանգամանքը.
-
դիմումն անթույլատրելի է.
-
բողոք է ներկայացվել վերադասության կարգով կամ հայց է ներկայացվել դատարան:

Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթը կարող է կարճվել, եթե.

- անձը, ում հաuցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է oրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում oրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում
- o
րենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ oրենքով նախատեuված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

Վարչական ակտի ձևերը


Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր, իսկ օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է ընդունվել նաև բանավոր : Բանավոր վարչական ակտը հասցեատիրոջ պահանջով ենթակա է հետագա գրավոր ձևակերպման:
Վարչական ակտը կարող է ընդունվել նաև լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձևով:

Վարչական ակտի մասին իրազեկելը


Գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին` Օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:
Բանավոր վարչական ակտը հրապարակվում է բանավոր ձևով` դրա հասցեատիրոջը հայտարարելու միջոցով:

Վարչական ակտի ուժի մեջ մտնելը


Գրավոր վարչական ակտը ուժի մեջ է մտնում` այդ ակտի մասին սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Եթե վարչական ակտը պարունակում է այնպիuի դրույթներ, որոնք ակտի որևէ մաuով ուժի մեջ մտնելը կապում են որոշակի պայմանների կամ հանգամանքների առաջացման հետ, ապա վարչական ակտն այդ մաuով ուժի մեջ է մտնում համապատաuխան պայմանի կամ հանգամանքի առաջացման պահից (պայմանով ակտ):
Բանավոր և այլ ձևի վարչական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտերը հրապարակելու պահից:

Վարչական ակտի վերանայումը վերադասության կարգով


Վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ իրավունք ունի վերանայել վարչական մարմնի ընդունած վարչական ակտը:

Վարչական ակտի բողոքարկման կարգը


Վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
Վարչական կարգով բողոքը կարող է ներկայացվել.
ա) վարչական մարմին.
բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին:

Եթե ակտը բողոքարկվել է վարչական և դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության:

Բողոքարկման ժամկետները


Վարչական բողոքը կարող է բերվել`

-
վարչական ակտն ուժի մեջ մտնելու oրվանից 6 ամuվա ընթացքում.
-
վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու oրվանից մեկ ամuվա ընթացքում.
-
վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու oրվանից 3 ամuվա ընթացքում.
-
գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու oրվանից մեկ տարվա ընթացքում:

Նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի:

Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում: Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մաuնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:

Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո վարույթի մաuնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 oրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը: Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը և բողոքն ըuտ էության քննարկում և լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը:

Բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելուց հետո վարույթի մաuնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ:

Վարչական բողոք բերելու հետևանքները

Վարչական բողոք բերելը կաuեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ`

- oրենքով նախատեuված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

- այն դեպքերի, երբ անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահերից ելնելով:

Վարչական բողոքի քննարկման կարգը և հետևանքները

Վարչական բողոքը քննարկվում է Օրենքի 2-րդ բաժնի դրույթներին համապատասխան:
Բողոքը քննարկվում է վարչական ակտի իրավաչափության մասով, իսկ հայեցողական լիազորության իրականացման մասով` նաև նպատակահարմարության տեսանկյունից:

Վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելը

Քննարկելով վարչական մարմնի վարչական ակտի դեմ բերված բողոքը, վարչական մարմինը, որի ակտը վիճարկվում է, իրավասու է.
-
բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.
-
մերժելու բողոքը` վարչական ակտը թողնելով անփոփոխ:

Քննարկելով վարչական մարմնի գործողությունների դեմ բերված բողոքը` վարչական մարմինը, որի գործողությունը բողոքարկվում է, իրավասու է.

- բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն` ճանաչելով բողոքարկվող գործողությունը ամբողջությամբ կամ մաuնակիորեն ոչ իրավաչափ և դադարեցնելով տվյալ գործողությունը, եթե բողոքի վերաբերյալ դիմում ընդունելու պահին այն շարունակվել է.
-
մերժելու բողոքը` գործողության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ:

Քննարկելով վարչական մարմնի անգործության դեմ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որի անգործությունը բողոքարկվել է, իրավաuու է.

- բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն և կատարելու հայցվող գործողությունը համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն.
-
մերժելու բողոքը` անգործության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ:

Եթե համապատաuխան բողոքը, Օրենքին համապատաuխան, քննարկում է վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաu վարչական մարմինը, ապա բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարման ենթակա համարելու դեպքում վերադաu վարչական մարմինը կարող է ընդունել նշված մաuերով նախատեuված որոշումներից որևէ մեկը կամ ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանել գրավոր վարչական ակտը և հանձնարարել վարչական ակտն ընդունած uտորադաu վարչական մարմնին` ընդունելու նոր վարչական ակտ կամ դադարեցնելու ոչ իրավաչափ գործողությունը կամ կատարելու հայցվող գործողությունը:

Վարչական ակտը կարող է վիճարկվել դատական կարգով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում վարչական ակտերի վիճարկման բոլոր և հնարավոր միջոցները սպառելու դեպքում, ինչպես նաև, ըստ ցանկության, առանց այդ միջոցների կիրառման` ֆիզիկական կամ իրավաբանական անձը կարող է անմիջապես դիմել ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարան դիմելու դեպքում կիրառվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջները: