Տեղեկատվություն նախարարություն դիմելու կարգի մասին

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի համաձայն` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) վարչական մարմին է և իր իրավասությունների սահմաններում իրականացնում է վարչարարություն:

Նախարարությունը վարչարարությունն իրականացնում է ՀՀ կառավարության 2002 թ. նոյեմբերի 21-ի N 1809-Ն որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ուստի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը դիմելիս նախևառաջ անհրաժեշտ է համոզվել, որ հարցվող խնդիրը գտնվում է նախարարության լիազորությունների շրջանակներում:

Նախարարության գործառույթներն են.

ա) էլեկտրոնային, տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման, հաղորդակցության և ճանապարհաշինական ոլորտի զարգացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.
բ) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված տրանսպորտի, կապի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման, փոստի և ճանապարհաշինական ոլորտին առնչվող հանձնառությունների իրականացում.
գ) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական ակտերի մշակում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտի, փոստի, կապի և տեղեկատվայնացման բնագավառների գործունեությունը կարգավորող գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունում.

դ) տրանսպորտի և կապի օբյեկտների, կապուղիների ու դրանց պաշտպանական գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանում.
ե) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն և իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության այլ ձևերի իրականացում.
զ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տրանսպորտի, փոստի, կապի, տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում.
է) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող բաժինների մշակում.
ը) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացում, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարում.
թ) ռադիոհաճախականության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերի և դրանց կիրառման կարգի սահմանում.
ժ) ռադիոհաճախականության տիրույթի բաշխում, օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացում.
ժա) փոստի և կապի բնագավառում միջազգային համագործակցություն իրականացնելիս` որպես Հայաստանի Հանրապետության փոստային ադմինիստրացիա հանդես գալը.
ժբ) հեռահաղորդակցության և համացանցի (ինտերնետի) ծառայության մատուցման արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանների կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
ժգ) փոստային վճարման պետական նշանների նմուշների, անվանագների, տպաքանակի, գործողության ժամկետների, փոստային օբյեկտների դասիչների, Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշների պատկերի և թեմայի սահմանում.
ժդ) նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականության և փոստային առաքանիների անցման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների սահմանում.
ժե) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման (հիմնանորոգում, միջին նորոգում), շահագործման (ընթացիկ նորոգում, պահպանություն) ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգ, ավտոմոբիլային ճանապարհների դասակարգում և դրանց անվանացանկի հաշվառում.
ժզ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների (բացառությամբ Երևան քաղաքի տարածքում գտնվող այդ ճանապարհների մաս հանդիսացող ճանապարհահատվածների) կառուցման ու շահագործման ընդունում.
ժէ) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի հաստատում և փոփոխում.
ժը) ռադիոալեհավաք կառույցների շինարարության, ներկրման և լուսավորման վերաբերյալ կանոնների սահմանում
ժթ) Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով վերապահված գործառույթների իրականացում.
ի) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթների կանոնակարգում
իա) տրանսպորտի, կապի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական ակտերի ու ստանդարտների մշակում.
իբ) սահմանափակ ռեսուրսների` ներառյալ ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների և համարների օգտագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացում.
իդ) զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովում.
իե) արդյունավետ վառելիքի կիրառման և ավտոտրանսպորտային միջոցների վնասակար արտանետումների կրճատման, մեծ տարողությամբ տրանսպորտային միջոցներով միկրոավտոբուսների շարունակական փոխարինման և էլեկտրական տրանսպորտի զարգացման ուղղությամբ ներկայացնում է առաջարկություններ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ: