Միջազգային տրանսպորտային համագումար

Միջազգային տրանսպորտային համագումար

Հայաստանը Միջազգային տրանսպորտային համագումարին, որը հանդիսանում է Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի իրավահաջորդը, անդամակցում է 24.04.2003թ.-ից: ՄՏՀ միջկառավարական կազմակերպություն է, որը կոչված է համակարգելու անդամ-պետությունների կողմից տրանսպորտի ոլորտում իրականացվող քաղաքականությունը:
  ՄՏՀ-ի նպատակն է համակարգել Եվրոպայում և նրա հարևան պետություններում տրանսպորտի և տրանսպորտի հետ առնչվող էներգետիկայի, շրջակա միջավայրի և գիտական շրջանակների գործունեությունը: ՄՏՀ-ի հիմնական մարմինը տրանսպորտի նախարարների խորհուրդն է, որի հանդիպումը կայանում է ամեն տարի: ՄՏՀ-ի կազմում է նաև փոխնախարարների կոմիտեն, որը կատարում է նախապատրաստական աշխատանքներ և պատրաստում փաստաթղթերի նախագծեր` նախարարների նիստի ընթացքում ստորագրելու համար: 
  ՄՏՀ-ի կողմից բոլոր անդամ-պետություններից հավաքագրվում են տվյալներ` վիճակագրական վերլուծություններ կատարելու նպատակով, որոնց հիման վրա հետագայում ընդունվում են որոշումներ և երաշխավորագրեր: ՄՏՀ-ի շրջանակներում գործում են մի շարք աշխատանքային խմբեր, որոնք հիմնականում զբաղվում են ճանապարհային անվտանգության բարձրացման, համակցված տրանսպորտի, շրջակա միջավայրի, երկաթուղային տրանսպորտի, տրանսպորտի ոլորտում ահաբեկչության դեմ պայքարի և առնչվող մյուս թեմաներին վերաբերող հարցերով: