Հյուսիս - հարավ միջազգային տրանսպորտային միջանցք

Հյուսիս - հարավ միջազգային տրանսպորտային միջանցք


1993թ. Եվրոպական Հանձնաժողովն առաջարկեց Սեւ ծովը եւ Կասպից ծովը հատողԵվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի ծրագիր՝ TRACECA անվամբ(Transport Corridor Europe-Caucasus-Asia):    

Նույն 1993թ. Հելսինկիում կայացած Եվրոպական Հանձնաժողովի նիստում, TRACECA միջանցքից բացի, առաջարկվեց նաև մեկ այլ միջանցք՝ «Հյուսիս-Հարավ» անվամբ:



«Հյուսիս-հարավ»  տրանսպորտային միջանցքի ստեղծման նախաձեռնողն

 էր Ռուսաստանի Դաշնությունը, որը 1999թ. հունիս- հուլիս ամիսներին Հնդկաստանին

 և Իրանին ներկայացրեց Համաձայնագրի նախագծի նախնական մի տարբերակ:

Հավանություն տալով միջանցքի ստեղծման գաղափարին, վերջիններս ներգրավվեցինտեխնիկական չափանիշների մշակմանը: Ըստ որոշ փորձագետների` միջանցքի ստեղծման համար լուրջ խթան կարող է հանդիսանալ Իրանի տարածքով անցնող «Կասպից ծով / Բանդար-է-Էնզելի - Պարսից ծոց / Բանդար-է- Էմամ Խոմեյնի» 

ջրանցքիկառուցման գաղափարը, քանի որ մի շարք երկրների համար դա կլինի ուղղակի և ամենակարճ ելքը դեպի Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս:

  Նշված այս զարգացումների արդյունքում, 2000թ. սեպտեմբերի 12-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած տրանսպորտային հարցերին նվիրված Եվրասիականմիջազգային 2-րդ համաժողովի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության

կառավարության, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության եւՀնդկաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցիչների կողմից ստորագրվեց «Հյուսիս- հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մասին» շրջանակային Համաձայնագիրը:

Համաձայնագրի դեպոզիտար պետությունն է Իրանի Իսլամական Հանրապետությունը,որն արդեն իսկ ստեղծել է նախնական Քարտուղարություն:

Հիմնադիր անդամ հանդիսացող երեք երկրների իրազեկ մարմիններն են`

Ռուսաստանյան Դաշնությունում – ՌԴ տրանսպորտի նախարարությունը և 

 ՌԴ հաղորդակցման ուղիների նախարարությունը, Իրանի Իսլամական 

Հանրապետությունում - ԻԻՀ ճանապարհների և տրանսպորտի նախարարությունը,

Հնդկաստանի Հանրապետությունում – Հնդկաստանի ցամաքային տրանսպորտի

նախարարությունը (Նավագնացության դեպարտամենտը) և Հնդկաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը (Առեւտրի դեպարտամենտը):

Հիմնադիր անդամների իրազեկ մարմիններն այս Համաձայնագրի իրագործմանն առնչվող հարցերի կարգավորման նպատակով ստեղծվել է Համակարգող խորհուրդ, որը հանդիսանում է Համաձայնագրով նախատեսված ամենակարևոր մարմինը:  Համաձայնագրի նպատակներն են` զարգացնել տրանսպորտային հարաբերությունները, ապահովել համաշխարհային շուկաներ մուտք գործելու մատչելիությունը, բարձրացնել բեռների եւ ուղեւորների փոխանակման ծավալները, ապահովել նրանց անվտանգությունը, համակարգել տրանսպորտային քաղաքականությունը եւ ստեղծել անհրաժեշտ օրենքների ու կանոնների դաշտ, հավասար պայմաններ ապահովել տրանսպորտային տարբեր ծառայությունների համար: Համաձայնագրի անդամները պետք է աշխատանքներ ծավալեն իրենց երկրի տարածքով ապրանքների տեղափոխման ընթացքում ժամկետների և ծախսերի կրճատման ուղղությամբ, ինչպես նաեւ տարանցիկ ապրանքների եւ ուղեւորների փաստաթղթային-արտոնագրային հարցերի հեշտացման և հավասարեցման ուղղությամբ: