ԱՊՀ Համակարգող Տրանսպորտային խորհրդակցություն

ԱՊՀ Համակարգող Տրանսպորտային խորհրդակցություն

Համակարգող Տրանսպորտային խորհրդակցությանը Հայաստանն անդամակցում է 1991թ.-ից` ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների որոշման համաձայն: 
  Կազմակերպության նպատակն է համակարգել և խթանել ԱՊՀ պետությունների միջև տրանսպորտային տարբեր տեսակների ոլորտում համագործակցությունը` ԱՊՀ պետությունների միջև բեռնափոխադրումների ոլորտում փոխշահավետ համագործակցություն ծավալելու նպատակով:
  Հայաստանը կարևորում է մասնակցությունը ԱՊՀ Համակարգող տրանսպորտային խորհրդակցությունը, որի նպատակն է ԱՊՀ պետությունների միջև զարգացնել միասնական տրանսպորտային միջավայր, ներդաշնակեցնել օրենսդրությունը, չափորոշիչները, տրանսպորտին ներկայացվող պահանջները և սակագնային քաղաքականությունը, տրանսպորտի ոլորտում ապահովել փորձի փոխանակում, ներդրումային ծրագրերի իրականացում, ինչպես նաև միջազգային համաժողովների ընթացքում փոխհամաձայնեցված ընդհանուր դիրքորոշման մշակում: ԱՊՀ Համակարգող տրանսպորտային խորհրդակցության շրջանակներում ստեղծված են նաև ճյուղային խորհուրդներ, որոնք զբաղվում են ավտոմոբիլային, ծովային, ներքին ջրային տրանսպորտին, ավտոճանապարհային տնտեսությանը վերաբերող հարցերով: 

Դրանք են.
- Ավիացիայի և օդային տարածքի օգտագործման խորհուրդը.
- Պետական ավտոտրանսպորտային վարչակազմերի և միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիաների խորհուրդը.
- Ծովային տրանսպորտի պետական վարչակազմերի խորհուրդը.
- Ներքին ջրային տրանսպորտի պետական վարչակազմերի խորհուրդը.
- Ավտոճանապարհայինների միջպետական խորհուրդը: