Միջազգային համագործակցություն

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության արտաքին հարաբերություններն իրականացվում են երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի, միջկառավարական հանձնաժողովների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրող ընկերությունների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով վերջին 20 տարիներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրեր են ստորագրվել     ավելի      քան 20 պետությունների հետ: 
  Դրանք հիմնականում այն պետություններն են, որոնց հետ Հայաստանի Հանրապետության տրանսպորտային ընկերությունները իրականացնում են ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումներ: Մինչև 2015 թվականը նախատեսվում է նաև համաձայնագրեր ստորագրել ևս տասը պետությունների հետ: 
  Միջազգային երկկողմ համաձայնագրերի շրջանակներում յուրաքանչյուր տարի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կազմակերպում է միջազգային ավտոմոբիլային փոխադրումների համար նախատեսված թույլտվությունների փոխանակում, որոնք հնարավորություն են տալիս անարգել մուտք գործել և տարանցել համաձայնագրերի կողմ հանդիսացող պետությունների տարածքներով: 
  Միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից համակարգվում են տրանսպորտի և կապի բնագավառներում երկկողմ համագործակցության բնականոն զարգացման առկա խնդիրները: Կյանքի են կոչվում երկկողմ նախաձեռնությունները և նոր ծրագրերը:
  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է տրանսպորտի և կապի բնագավառի առանցքային դեր ունեցող միջազգային կազմակերպություններին և տարածաշրջանային նախաձեռնություններին: