«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ

«Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության միասնական երթուղային ցանցի մշակումը և զարգացումը,
2) ուղևորահոսքի մշտական ուսումնասիրությունը,
3) միջպետական և միջմարզային երթուղիների չվացուցակների և սխեմաների նախագծերի մշակումը և կատարելագործումը,
4) յուրաքանչյուր երթուղում մեկ ուղևորի համար փոխադրման ինքնարժեքի հաշվարկումը,
5) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկների տպագրման պատվիրատուի և դրանց պահպանման, հաշվառման ու տեխնիկական զննության կայաններին տրամադրման գործառույթների իրականացումը, տեղեկատվական բանկի վարումը,
6) անվճար երթևեկության վկայականների պատրաստումը և տրամադրումը,
7) միջպետական բեռնափոխադրումների թույլտվությունների բլանկների պատրաստումը, այլ պետությունների հետ փոխանակումը և Հայաստանի Հանրապետության փոխադրողներին տրամադրումը:

ՀՀ կառավարության 03.06. 2010թ. N 756-Ն որոշմամբկազմակերպությանը թույլատրվել է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) իր նպատակներից և խնդիրներից բխող խորհրդատվական ծառայությունների մատուցում.
2) ներմարզային և ներքաղաքային երթուղիների չվացուցակների և սխեմաների նախագծերի մշակում և կատարելագործում, որոնց պատվիրատու կարող են հանդիսանալ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինները.
3) երթուղու համար հայտարարված մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած կազմակերպություններին խորհրդատվության տրամադրում:

«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տնօրենն է Ավագ Դանիելյանը:

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան 0010, Նալբանդյան 28
Հեռ.` (010)59-00-10
Էլ. փոստ`transpoxadrum@gmail.com