«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ



«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կառավարումը ունի երեք մակարդակ`

    Ռազմավարության և քաղաքականության ընտրություն,
    Ծրագրի համակարգում և վերահսկողություն,
    Ծրագրի իրականացում:

Ծրագրի կառավարման խորհուրդը Ծրագրի համակարգող և վերահսկող մարմին է, որի հիմնական գործառույներն են`

1. Ծրագրի իրականացման քաղաքականության, ռազմավարական ուղղվածության և պլանավորման ուղղորդում,
2. Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված միջոցների համակարգում և կառավարում,
3. Ծրագրի իրականացման կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ը կամ Ծրագրի իրականացման կազմակերպությունը ստեղծվել է 2010 թվականի մարտի 11-ի ՀՀ կառավարության N 446-Ն որոշմամբ և հանդիսանում է Ծրագրի իրականացման գործադիր մարմին, որը պատասխանատու է Ծրագրի և դրա ներքո իրականացվող առանձին ենթածրագրերի ընթացիկ գործունեության կառավարման համար: Ծրագրի իրականացման կազմակերպությունը (այսուհետ` ԾԻԿ) ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հիմնադրված կառույց է, որը հաշվետու է Ծրագրի կառավարման խորհուրդին:
ԾԻԿ-ը կնքում և իրականացնում է պայմանագրեր խորհրդատուների և կապալառուների հետ:

ԾԻԿ-ի հիմնական գործառույթներն են.

- առանձին տրանշերի ֆինանսավորմանը հավակնող ծրագրերի ընտրություն,
- նումների պլանավորում և իրականացում,
- ծրագրի նախագծերի քննություն, վերանայում և հավանության արժանացում,
- օժանդակություն ընտրված կապալառուներին և խորհրդատուներին,
- ֆինանսական հսկողություն, ներառյալ Ծրագրի հաշվապահության վարում,
- առանձին ծրագրերի մոնիթորինգ և հաշվետվությունների ներկայացում,
- օժանդակություն բնապահպանական և սոցիալական պաշտպանության միջոցառումների իրականացմանը,
- Ծրագրի իրականացման և արդյունքների մոնիտորինգ և զեկույց,
- նախագծման և շինարարարական աշխատանքների վերահսկում,
- ծրագրի արդյունավետ իրականացման ղեկավարում,
- շահագործման և պահպանման մոդելների ներդնում և կառավարում` ներառյալ կատարողականի վրա հիմնված պետական-մասնավոր համագործակցությամբ:

Ծրագրի կառավարման խորհուրդը անհրաժեշտության դեպքում կարող է ԾԻԿ որոշ գործառույթներ ժամանակավորապես փոխանցել այլ կազմակերպությունների:
ԾԻԿ-ի ֆինանսավորումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի, ՀՀ տրանսպորտի նախարարության, Ծրագրի միջոցներից և այլ աղբյուրներից:

Հարակից տեղեկատվություն