Ի գիտություն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրողների

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Փոխադրումներին ներկայացվող պահանջները խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված են  վարչական պատասխանատվության հետևյալ միջոցները
(Մեջբերում օրենսգրքից)


Հոդված 1235.  Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը

9. Հայաստանի Հանրապետության տարածքում առանց սահմանված տեղում փակցված ներդիրի թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
14. Առանց ներդիրի, կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ներդիրով Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
15. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ներդիրն այլ անձի հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:


Հոդված 1372. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը

...կազմակերպության կողմից ավտովարորդների աշխատանքի կամ հանգստի ռեժիմը խախտելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,
կազմակերպության կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից առանց փոխադրումների կազմակերպման լիցենզիայի փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով,
օրենքով սահմանված փոխադրման այլ պահանջները չկատարելը` սահմանված նվազագույն աշխատավարձի չափից մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով,
Առանց սակաչափիչի (տաքսամետրի) կամ անսարք սակաչափիչով մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
Առանց տարբերանշանների (տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշանի կամ տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվության), գնացուցակի մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Մինչև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար հաջորդ հերթական պետական տուրքը վճարելու օրվան հաջորդող 10-րդ օրը դեղին հիմնագույնի համարանիշը ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում չհանձնելը և սակաչափիչի (տաքսամետր) վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման համար լիազոր մարմին չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(պարբերությունը 20.11.14 ՀՕ-173-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի 17.06.2015 թ.)
Առանց ներդիրի մեջ համապատասխան նշում կատարված սակաչափիչով մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում`
ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,
իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:


* * *


Լիցենզավորման կարգի մասին տեղեկություններ կարող եք ստանալ նաևայստեղ...


ՀՀ տրանսպորտային տեսչությունը խստությամբ կիրականացնի իր վերահսկողական գործառույթներն այն անձանց նկատմամբ, ովքեր սեղմ ժամկետում իրենց գործունեությունը չեն համապատասխանեցնի ՀՀ օրենսդրությանը: