Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին

Բաժինն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

-զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության ծրագրերի և պլանների մշակում, աշխատանքների գիտամեթոդական տեղեկատվական մեթոդական և կազմակերպչական ապահովում,
-զորահավաքային նախապատրաստության մասով պետական պաշտպանական առաջադրանքների (պատվերների) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստումը, մշակումը և անհրաժեշտության դեպքում դրանց իրականացումը,
-ապահովում է զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
-սահմանված կարգով իրականացնում է նախարարության զինապարտ աշխատակիցների հաշվառումը և հատուկ զինվորական հաշվառման ենթակա աշխատող պահեստազորայինների ամրագրումը,
-զորահավաք հայտարարելու դեպքում ապահովում է նախարարությունը խաղաղից ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու միջոցառումների իրականացումը,
-զորահավաքային խնդիրներն իրագործելու նպատակով ապահովում է կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքումը և վերահսկում դրանց կատարումը,
-ապահովում է ուսումնավարժական հավաքների և պարապմունքների անցկացումը,
-ապահովում է համակարգի քաղաքացիական պաշտպանության զարգացման և այդ նպատակների համար ներդրումների, նյութատեխնիկական միջոցների և աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ առաջարկությունների մշակումը,
- ապահովում է նախարարության աշխատողների կողմից իրականացվող քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատանքների համակարգումը,
- կազմակերպում է նախարարության համակարգի աշխատողների պաշտպանությունը արտակարգ իրավիճակներում:

Հեռ.`+374(10) 59-00-81
Էլ. փոստ` zorahavaq@mtcit.am