Հասարակության հետ կապերի բաժին

Բաժինն, իր հիմնական խնդիրներին և նպատակներին համապատաuխան, իրականացնում է հետևյալ գործառույթները՝

- նախարարության գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ կազմակերպում և անց է կացնում նախարարի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ,
- պատրաստում է մամուլի հաղորդագրություններ, օրվա մամուլի տեսություն,
- նախարարին և այլ պաշտոնատար անձանց ծանուցում է զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մաuին և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց օպերատիվ արձագանքը,
- առաջարկություններ է ներկայացում զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստառադիոհաղորդումներում նախարարության պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ և  ապահովում դրանց կատարումը,
- զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ, այդ թվում` նախարարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ,
- ամփոփում և վերլուծում է նախարարության գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերը, սահմանված կարգով ապահովում է նախարարությունում լրագրողների հավատարմագրման կազմակերպումը,
-  համակարգում և կազմակերպում է նախարարության պաշտոնական կայքէջի (www.mtc.am) տեղեկատվական սպասարկումը,
- ապահովում է տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողի պարտականությունների իրականացումը, տեղեկություն փնտրողին մատչելի ձևով բացատրում է տեղեկության տրամադրման կարգը, պայմանները և ձևերը, մշակում է ստացված հարցումների վիճակագրական և ամփոփ տվյալները,
- իրականացնում և համակարգում է տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու պաշտոնատար անձի գործառույթները, 
- ապահովում է իրավական ակտերի նախագծերի տեղադրումը նախարարության ինտերնետային էջում և այլն:
Բաժնի պետը հանդիսանում է տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու պաշտոնատար անձ:

Բաժնի պետն է Սասուն Մամյանը:
Հեռ.` +374(10) 59-01-40
Էլ. փոստ`mtcpress@mtc.am