Քարտուղարություն

Քարտուղարությունն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները`

. իրականացնում է էլեկտրոնային, փաստաթղթային, սուրհանդակային և այլ եղանակներով ստացված ՀՀ օրենքները, ՀՀ Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումները, գրությունները, դիմումները և այլ փաստաթղթեր սահմանված կարգով գրանցելու, հաշվառելու և առաքելու աշխատանքները
. հսկողություն է իրականացնում ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ,
. իրականացնում է նախարարության մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության փաստաթղթերի արխիվացման գործընթացը.
. մշակում է փաստաթղթաշրջանառության վերաբերյալ վիճակագրական տվյալները,
. կազմակերպում է նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությունը, ապահովում է արդյունքների ամփոփումն ու հաշվառումը,
. իրականացնում է նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների հաշվառման, մուտքագրման և իրազեկման աշխատանքները.
. իրականացնում է նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների տեխնիկական ապահովման ու սպասարկման աշխատանքները,
. մասնակցում է նախարարության գնման հայտերը կազմելու աշխատանքներին,
. ապահովում է պահեստավորված նյութական արժեքների արդյունավետ օգտագործումը և այլն:


Քարտուղարության պետն է  Լիլիթ Մանուկյանը:
Հեռախոս՝ +374(10) 59-00-22, 
էլ. փոստ՝ secretary@mtcit.am