Ներքին աուդիտի բաժին

Ներքին աուդիտի ստորաբաժանումն իր իրավասության սահմաններում ապահովում է անկախ, օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվական գործառույթների իրականացումը, որն ուղղված է նախարարության գործունեության արդյունքը մեծացնելուն և բարելավելուն, աջակցում է նախարարությանը արդյունավետ իրականացնելու իր առջև դրված խնդիրները:

Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի հիման վրա` կազմակերպության ղեկավարությանը հավաստիացման կամ խորհրդատվական ծառայություններ մատուցելու միջոցով:

Ներքին աուդիտի  համակարգը  գործում է նախարարի  ենթակայությամբ:

Ներքին աուդիտի ստորաբաժանումը՝

- օժանդակում է նախարարությանը, նրա առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումներին, ինչպես նաև ենթակա կազմակերպություններին լինել հաշվետու ողջ հանրության առջև,
- նվազեցնում է խարդախության, վատնումների և այլ չարաշահման դեպքեր տեղի ունենալու հավանականությունը,
- աուդիտի է ենթարկում նախարարության, նրա առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների գործունեությանն առնչվող բոլոր գործառույթները, այդ թվում` ներքին հսկողության համակարգերը,
- ներքին աուդիտն իրականացվում է  «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի, ներքին աուդիտի չափորոշիչների, ներքին աուդիտորների վարքագծի կանոնների և հետևյալ սկզբունքների համաձայն`
1) անկախություն,
2) օբյեկտիվություն,
3) կարողունակություն,
4) անկողմնակալություն,
5) գաղտնիություն:

Ներքին աուդիտի ստորաբաժանումն աջակցում է նախարարին, ով պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանող և արդյունավետ ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի առկայությունն ապահովելու համար:

Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ներքին աուդիտորների համար հասանելի են կազմակերպության գործունեության վերաբերյալ ամբողջ, այդ թվում` գաղտնի տեղեկատվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գաղտնի տվյալների հասանելիության կարգի, և բոլոր գրառումները, այդ թվում` էլեկտրոնային, որոնք անհրաժեշտ են աուդիտ իրականացնելու համար:

Բաժնի պետն է Վասակ Ռափյանը:
Հեռախոս`+374(10)59-00-49
Էլ. փոստ` nerqinaudit@mtc.am