Իրավաբանական վարչություն

Վարչությունն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

- մշակում է տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներին վերաբերող իրավական ակտերի նախագծեր,  նախապատրաստում է ՀՀ միջազգային պայմանագրերի նախագծեր,
- դատական մարմիններում պաշտպանում է նախարարության շահերը,
- իրականացում է վարչություն ներկայացված իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննություն,
- առաջարկություններ է ներկայացնում տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ, եզրակացություններ տալիս վարչություն ներկայացված իրավական ակտերի նախագծերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ,
- խորհրդատվության է տրամադրում աշխատակազմին  և համակարգի կազմակերպություններին տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառները կարգավորող, ինչպես նաև աշխատանքային, քաղաքացիական և օրենսդրության այլ ճյուղերի վերաբերյալ,
- ապահովում է տրանսպորտի, ճանապարհաշինության, փոստի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի ներկայացումը աշխատակազմի հասարակության հետ կապերի բաժին՝ նախարարության ինտերնետային էջում տեղադրելու համար և այլն:


Վարչության պետն է  Արտաշես Հովսեփյանը:
Հեռախոս՝ +374(10) 59-00-30, էլ. փոստ՝ juridical@mtc.am