Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

Վարչությունն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է ՝
- հաշվապահական հաշվառման վարում և հաշվետվությունների կազմում, ֆինանսատնտեսագիտական գործի կազմակերպում, գնման գործընթացի հսկողություն և մեթոդական աջակցություն,
- հաշվետու տարում նախարարության կողմից կատարված աշխատանքների ամփոփում, համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն,
- առաջարկություններ է ներկայացնում միջազգային  կազմակերպությունների և օտարերկրյա  պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրեր իրականացնող գրասենյակների հետ համագործակցության վերաբերյալ,
- մասնակցում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով  տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներին  վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) միջոցով  հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարմանն ուղղված աշխատանքներին և մշակում համապատասխան առաջարկություններ,
- մասնակցում է ՀՀ սոցիալ-տնտեսական ծրագրերի՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներին վերաբերող բաժինների մշակմանը և այլն:

Վարչության պետն է Վանյա Աթյանը:
Հեռախոս՝ +374(10) 59-01-11,
էլ. փոստ՝  finance@mtcit.am: