Փոստի վարչություն

Վարչությունն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

• մասնակցում է փոստի բնագավառի գործունեության պետական կառավարման, կարգավորման, պետական քաղաքականության մշակման գործընթացին.
• մշակում է փոստի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական ակտեր, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոստի բնագավառի գերատեսչական նորմատիվ ակտեր.
• մասնակցում է փոստի ոլորտի զարգացման քաղաքականության ծրագրի մշակման և դրա իրականացման մոնիթորինգի գործընթացին.
• փոստի բնագավառում միջազգային համագործակցություն իրականացնելիս հանդես է  գալիս որպես Հայաստանի Հանրապետության փոստային ադմինիստրացիա, մասնակցում է փոստի բնագավառում միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին և ՀՀ միջազգային համաձայնագրերով սահմանված հանձնառությունների և միջազգային համագործակցության այլ ձևերի իրականացման գործընթացին.
• մասնակցում է փոստի բնագավառում արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության դեպքում  փոստային կապի ցանցերի գործունեությունը համակարգող միջոցառումների մշակմանը.
• ներկայացնում է առաջարկություններ Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշների պատկերի և թեմայի սահմանման, փոստային վճարման պետական նշանների նմուշների, անվանագների, տպաքանակի, գործողության ժամկետների սահմանման և դրանց հրատարակման ու տարածման կազմակերպման վերաբերյալ.
• ներկայացնում է առաջարկություններ փոստային օբյեկտների դասիչների սահմանման վերաբերյալ.
• ներկայացնում է առաջարկություններ նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականության և փոստային առաքանիների անցման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների սահմանման վերաբերյալ.
• մասնակցում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով փոստի բնագավառին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրման ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման գործընթացին.
• մասնակցում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` փոստի բնագավառին վերաբերող բաժինների մշակման գործընթացին.
• Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրներ և գործառույթներ:

Հեռախոս՝ +374(10) 590018: