Երկաթուղու վարչություն

Վարչությունն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

- մշակում է երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի նախագծեր, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի  երկաթուղային  տրանսպորտի բնագավառին վերաբերող բաժինները,

- մշակում է երկաթուղային տրանuպորտով ուղևորների և բեռների փոխադրումների պետական ծրագրերի, դրանց միասնական համակարգի կազմակերպման հայեցակարգերի և այդ գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերը, մասնակցում է այդ ծրագրերի և իրավական ակտերի ներդրման գործընթացին,

- իրականացնում է երկաթուղային տրանսպորտի բնագավառում նախարարության իրավասությունների շրջանակներում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության, ՀՀ իրավական ակտերով սահմանված կարգով հանրապետության տարածքում երկաթուղային պատահարների, վթարների, դժբախտ դեպքերի ծառայողական քննության հաշվառման կազմակերպումը և պատահարների կանխարգելման միջոցառումների մշակման աշխատանքները,

- իրականացնում է Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուuական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից uտեղծված «Հարավկովկաuյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մաuին» կոնցեuիոն պայմանագրով վերապահված գործառույթները և այլն,

- մասնակցում է երկաթուղային տրանսպորտի բնագավառում ՀՀ միջազգային պայմանագրերի /համաձայնագրերի/ նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին, ներկայացնում է օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով երկաթուղային փոխադրումների, վիճակագրական հաշվետվությունների վերլուծություն և համապատասխան առաջարկություններ:


Հեռախոս՝ +374(10) 59-00-58,
էլ. փոստ՝ railway@mtc.am