Ճանապարհաշինական վարչություն

Վարչությունն իր առջև դրված խնդիրները և նպատակներն իրականացնելու համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

- մշակում և դիտարկում է ընդհանուր  օգտագործման  ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման՝ հիմնանորոգում, շահագործման նորոգում, պահպանություն, ծրագրեր,

- ներկայացնում է առաջարկություններ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների և հաղորդակցուղիների տեղադրման տեխնիկական պայմանների վերաբերյալ,

- ուսումնասիրում է պետական կառավարման մարմինների և նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրավական ակտերի, զարգացման ծրագրերի, հայեցակարգերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի նախագծերը և ներկայացնում առաջարկություններ,

- իրականացում է ընդհանուր  օգտագործման  ավտոմոբիլային ճանապարհների դասակարգումը և հաշվառում դրանց անվանացանկը,

- ներդնում է համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) և դրանց միջոցով հավաքագրական տվյալների հիման վրա վարում վարչական վիճակագրական ռեգիստրը և այլն:

Վարչության պետն է Քաջիկ Քաբաբյանը:
Հեռ.` +374(10) 59-00-44,
Էլ. փոստ`chanshin@mtc.am, qajik.qababyan@mtc.am