Կապի և տեղեկատվայնացման վարչություն

Վարչությունն  իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.


- մշակում է էլեկտրոնային հաղորդակցության, տեղեկատվայնացման և համացանցի (ինտերնետի) բնագավառում պետական քաղաքականության իրականացմանն ուղղված նախագծեր,
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված էլեկտրոնային հաղորդակցության տեղեկատվայնացման և համացանցի (ինտերնետի) բնագավառին առնչվող հանձնառությունները,
- մշակում է էլեկտրոնային հաղորդակցության, տեղեկատվայնացման և համացանցի (ինտերնետի) բնագավառին վերաբերող հեռանկարային և ընթացիկ ծրագրերի նախագծերը,
- իրականացում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային հաղորդակցության կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների  վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման գործընթացը,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում է Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտի նախագիծը,
- մշակում է ռադիոալեհավաք կառույցների շինարարության, ներկման և լուսավորման վերաբերյալ կանոններ, եթե նման կառույցների առկայությունը կարող է վտանգել օդագնացությանը,
-տեղեկատվայնացման և համացանցի (ինտերնետի)  բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական ակտերի նախագծերի մշակում,
- իր իրավասության սահմաններում համագործակցում է միջազգային և տեղեկատվայնացման բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և հիմնարկների հետ: