Կապի և հեռահաղորդակցության վարչություն

Վարչությունն  իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

• ներկայացնում է կապի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականության, ՀՀ էլեկտրոնային հաղորդակցության համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության ծրագրերի մշակման և դրանց իրականացման վերաբերյալ առաջարկություններ,
• ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ առաջարկություններ,
• մասնակցում է ոլորտում մոբիլիզացիոն ծրագրերի և արտակարգ իրավիճակներում հեռահաղորդակցության գործող ցանցերի և կապի միջոցների գործունեությունը համակարգող միջոցառումներին,
• ներկայացնում է առաջարկություններ ոլորտում ընթացիկ և հեռանկարային ծրագրերի և ոլորտին վերաբերող ստանդարտների, իրավական և նորմատիվ տեխնիկական ակտերի նախագծերի վերաբերյալ,
• ներկայացնում է ռադիոալեհավաք կառույցների շինարարության, ներկման և լուսավորման վերաբերյալ կանոնների սահմանման վերաբերյալ առաջարկություններ,
• ներկայացնում է ռադիոհաճախության տիրույթի պաշտպանության և պահպանման նորմերի և դրանց կիրառման կարգի սահմանման, կապի և հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախության տիրույթի բաշխման սահմանափակ ռեսուրսների` ներառյալ ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների և համարների օգտագործման վերաբերյալ առաջարկություններ,
• ներկայացնում է առաջարկություններ ՀՀ հաճախականությունների բաշխումների ազգային աղյուսակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և ներկայացնում է հաստատման, 
• ներկայացնում է կապի և հեռահաղորդակցության ծառայության մատուցման արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանների կարգավորման վերաբերյալ առաջարկություններ,
• ներկայացնում է ոլորտին վերաբերվող միջազգային կազմակերպություններում ՀՀ շահերի ներկայացման և դրանց պաշտպանությանը և ՀՀ միջազգային համաձայնագրերով հանձնառությունների իրականացմանն ուղղված առաջարկություններ:
   
Վարչության պետն է Գրիգոր Խաչատրյանը:
Հեռ.`+374(10)59-00-63
Էլ. փոստ` grigor.khachatryan@mtcit.am