Տրանսպորտի վարչություն

Տրանսպորտի վարչությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր իրավասությունների սահմաններում ապահովում է նախարարության` օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված խնդիրների և գործառույթների իրականացումը:

Վարչությունն  իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

- մշակում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին վերաբերող և ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր, ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին վերաբերող սոցիալ-տնտեսական, հեռանկարային և ընթացիկ ծրագրերի նախագծեր,

- մշակում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության բնագավառում պետական քաղաքականության իրականացմանն ուղղված միջոցառումներ,
- մշակում և իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում գիտատեխնիկական առաջընթացի ապահովմանն ուղղված միջոցառումներ,

- մասնակցում է ՀՀ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման և Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին, միջպետական համագործակցությանը, իր իրավասության սահմաններում միջազգային կազմակերպություններում նախարարության շահերը ներկայացնելուն,

- իրականացում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի ցուցանիշների  վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման գործընթացը, ՀՀ տարածքից միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ՀՀ փոխադրողների ընտրության, համաձայնագրի կողմ հանդիսացող պետությունների հետ թույլտվությունների փոխանակումը,

- ընդունում է հաշվետվություններ և եզրակացություններ տրամադրում միջմարզային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների կազմակերպման հետ կապված նախարարության իրավասությունների մեջ մտնող գործառույթներին վերաբերող փաստաթղթերի  (երթուղիների ուղեգծեր, չվացուցակներ, վարորդների աշխատանքի ու հանգստի ռեժիմները կանոնակարգող փաստաթղթեր) մշակման, ուղևորահոսքի ուսումնասիրման և ՀՀ միասնական երթուղային ցանցի մշակման ու զարգացման վերաբերյալ և այլն:

Վարչության պետն է Կարեն Գասպարյանը:
Հեռախոս՝ +374(10) 59-00-80,
Էլ. փոստ`transport@mtcit.am