Լիցենզավորման գործակալություն

Գործակալությունը  նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ տրանսպորտի և կապի բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

Գործակալության նպատակը և խնդիրը տրանսպորտի և փոստային կապի բնագավառներում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորման գործընթացի հետ կապված աշխատանքների կազմակերպումն է:

Գործակալությունն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

• տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության, ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման և այլ  գործունեության կազմակերպման ու տրանսպորտի և փոստային կապի բնագավառներում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորման գործընթացի հետ կապված աշխատանքների կազմակերպում,

• տրանսպորտի և փոստային կապի բնագավառներում տրամադրված, դադարեցված և կասեցված լիցենզիաների,  լիցենզիաների ներդիրների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում և պահպանում,

• իր իրավասության սահմաններում տրանսպորտի և փոստային կապի բնագավառում լիցենզիաների տրամադրման հետ կապված հարցերով ֆիզիկական և իրավաբանական անձանց խորհրդատվության տրամադրում և այլն (գործառույթների մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ):

Գործակալության պետն է Աշոտ Սահակյանը:
Հեռ.` (010) 59-00-70
Էլ. փոստ`license@mtcit.am