Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչություն

Տեսչությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`


• իր իրավասության սահմաններում տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում,
• Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա փոխադրողների կողմից միջազգային հաղորդակցությունում փոխադրումների իրականացմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում,
• ավտոկայարանային ու երթակարգավարական ծառայությունների կողմից փոխադրողների և ուղևորների սպասարկմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, սպասարկման ու ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
• Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան` ավտոտրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպմանը մասնակցություն, ուղևորափոխադրումներին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում,
• սահմանված կարգով լիցենզավորված տրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում,
• տրանսպորտի օբյեկտների ու դրանց պաշտպանական գոտիների օգտագործման սահմանափակումների և նորմերի, գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացում,
• տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտման համար` օրենքով սահմանված կարգով վարչական տուգանքների կիրառում.
• ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացում,
• ջրային, էլեկտրատրանսպորտային, մետրոպոլիտենային և երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում և այլն (տեսչության բոլոր գործառույթներին կարող եք ծանոթանալ այստեղ):
Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

• Վերահսկողության և ստուգումների բաժինը,
• Ռիսկերի գնահատման և վերլուծությունների բաժինը,
• Տեխնիկական և հաշվառման բաժինը:

Տեսչության պետն է Անդրանիկ Ասծատրյանը:
Հեռ.`+374(10) 59-00-77
Էլ. փոստ` andranik.astsatryan@mtcit.am