Դիմումների, տեղեկատվություն ստանալու մասին հարցումների վերլուծություն

2016 թ. առաջին կիսամյակում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն մուտքագրվել է 17875 դիմում և գրություն:

Նույն ժամանակահատվածում 254  քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկության վկայական:

Լիցենզավորման գործակալության «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործունեության նոր նմուշի 3191 լիցենզիայի ներդիր:

2016թ. հունվար-հունիս  ժամանակահատվածում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության էլեկտրոնային փոստով և պաշտոնական կայքի միջոցով առցանց ստացվել է 1299 դիմում և գրություն:

Բոլոր դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ նախարարության պաշտոնական կայքի միջոցով առցանց ստացվել է տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրավոր և էլեկտրոնային 86 հարցում, որոնց նույնպես ընթացք է տրվել և ըստ էության պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 9 հարցում:

Անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին:

Ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր և էլեկտրոնային հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկատվություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները, որոնք թարմացվում են օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում և մատչելի են երկրի ամբողջ տարածքում:

Մասնավորապես նկատի են առնվում նախարարության՝ որպես տեղեկություն տնօրինողի, գործառույթները, գործունեության տարեկան հաշվետվությունները, բյուջեն և դրա կատարման հաշվետվությունները,նախարարության կառուցվածքը, ղեկավար պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, աշխատավայրի հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, նախարարությունում աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները և այլն:

Նախարարությունում գործում են և կայքում հրապարակված են շուրջօրյա «թեժ գծերի» հեռախոսահամարները, որոնցով կարող եք օպերատիվ տեղեկանալ հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների իրավիճակին, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման գործընթացին, ինչպես նաև Ձեր գրությունների և նամակների ընթացքին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում նախարարությանը հասցեագրած դիմումների ընթացքին հետևել նաև առցանց:

Քաղաքացիների ընդունելության ժամանակացույցին համապատասխան՝ նախարարությունում սահմանված են ընդունելության հատուկ օրեր:

Դիմումների, տեղեկատվություն ստանալու մասին հարցումների վերլուծություն (2015)60 կբ

Դիմումների, տեղեկատվություն ստանալու մասին հարցումների վերլուծություն (2014) 24 կբ