Կենսագրություն

Վահան Վարդգեսի Մարտիրոսյան
 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

Պաշտոնը ստանձնել է 20 սեպտեմբերի 2016թ.:

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1962թ., 28 հոկտեմբեր

Կրթություն
1979-1984թթ.-Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ, որակավորումը՝ ինժեներ-ռադիոտեխնիկ:

Աշխատանքային գործունեություն
2016թ. սեպտեմբերի 20-ից՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:
2012-2016թթ.- «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ:
2008-2012թթ.- «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ:
2006-2010թթ.- «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ:
2006թ.- «Արմենթել» ՓԲԸ` գլխավոր կոմերցիոն տնօրեն:
2000-2006թթ.- «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն:
1984-2000թթ.- Երևանի էլեկտրաապարատների գործարան` ինժեներ-կոնստրուկտոր, կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ:

Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստի սպա:
Տեխնիկական գիտությունների թեկնածու է:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։