Կենսական նշանակության ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի  կողմից իրականացվում են Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման  հետևյալ ծրագրերը.

1. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիր

Ծրագրի Վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և ՎԶՄԲ միջև կնքվել է 2013թ. փետրվարի 11-ին:
Ծրագրի տևողությունը՝ մինչև 2017թ. հունիսի 30-ը (Փոփոխությամբ՝ 2019թ դեկտեմբերի 30-ը)
Ծրագրի նպատակը՝ 2013-2016 թթ.. ընթացքում հիմնանորոգել շուրջ 170 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակություն ունեցող ճանապարհահատվածներ:

Ծրագրի ընթացքը՝ 2013-2014 թթ. հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել շուրջ 73.3 կմ ընդհանուր երկարությամբ, իսկ 2015թ շուրջ 93 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ:  Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած տնտեսումների հաշվին հնարավոր է եղել Ծրագրում ընդգրկել լրացուցիչ ճանապարհահատվածներ, որի արդյունքում Ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ կվերականգնվի շուրջ 208.3 կմ երկարությամբ ճանապարհահատված սկզբնական նախատեսված 170 կմ ճանապարհահատվածի փոխարեն:

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր (Բնապահպանական կառավարման շրջանակային փաստաթուղթ)540կբ

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր (Վերաբնակեցման քաղաքականության շրջանակային փաստաթուղթ)1.36մբ

Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում344 կբ


2. Նախապատրաստվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» ծրագիրը

Ծրագրի վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և ՎԶՄԲ միջև կնքվել է 2015 թվականի օգոստոսի 26-ին:
• Ծրագրի տևողությունը՝ 2019 թվականի դեկտեմբերի 30-ը:
• Ծրագրի նպատակը՝ 2016-2019 թթ. ընթացքում վերականգնել շուրջ 190 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ:

Ծրագրի իրականացման առաջին տարվա 2016թ.  ընթացքում  նախատեսվում է իրականացնել կենսական նշանակության յոթ ճանապարհների վերականգնման աշխատանքներ:    
  
Կազմվել են վերականգնվող  ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերը և բնապահպանական կառավարման պլանները:


ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հ6-ՆՈՐ ԳԵՂԻ-ԱՐԳԵԼ-ԱՐԶԱԿԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ԿՄ 10+000- ԿՄ 25+232 ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ 
1.69 մգ


ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հ1-ՀՐԱԶԴԱՆ-Հ55 ԿՄ 0+000- ԿՄ 3+290 ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ 1.43 մբ


ՀՀ ԳԵՂԱՐՔՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մ11 ՄԱՐՏՈՒՆԻ-ՎԱՐԴԵՆԻՍ ԿՄ 6+500- ԿՄ 10+834 ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ 1.41 մբ


ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մ2-ՍԻՍԻԱՆ ԿՄ 0+000- ԿՄ 5+872 ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ 1.41 մբ


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ-ՔԱՐԱԲԵՐԴ-ՁԻԹՀԱՆՔՈՎ ԿՄ 0+000- ԿՄ 11+100 ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ  2.14 մբ


ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ-ՎԱՂԱՇԵՆ-ՎԱՐԴԵՆԻԿ ԿՄ 0+000- ԿՄ 10+500 ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ  1.74 մբ


ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՆՈՍ-ԾԱԿՔԱՐ ԿՄ 0+000- ԿՄ 7+253 ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ  1.93 մբ