Փոստային կապ

- Փոստային կապի օպերատորը ի՞նչ չափով է հատուցում գնահատված փոստային առաքանու կորստի կամ ներդրվածքը փչացնելու (վնասելու) դեպքում:
- Փոստային կապի օպերատորը հատուցում է գնահատված արժեքի և սակագնային վճարի գումարի չափով, բացառությամբ հայտարարված արժեքի համար սակագնային վճարից:

- Փոստային կապի օպերատորը ի
՞նչ չափով է հատուցում փոստային կապի ծառայություններից օգտվողին փոստային առաքանու առաքման հսկիչ ժամկետները խախտելու դեպքում:
-
Փոստային կապի օպերատորը վճարում է փոստային կապի ծառայության դիմաց վճարի 3 տոկոսի չափով տուժանք՝ չառաքված յուրաքանչյուր օրվա համար, բայց ոչ ավելի տվյալ ծառայության դիմաց վճարված գումարից, ինչպես նաև օդային տրանսպորտով փոստային առաքանու առաքման հսկիչ ժամկետները խախտելու համար՝ օդային և վերգետնյա տրանսպորտով առաքման միջև տարբերության գումարի չափով:

- Փոստային կապի գործունեության լիցենզիա ունեցող անձը այդ լիցենզիայի շրջանակներում ինչպիսի՞ գործունեությունններով կարող է զբաղվել:
- Փոստային կապի գործունեության լիցենզիա ունեցող անձը կարող է այդ լիցենզիայի շրջանակներում զբաղվել փոստային կապի ծառայությունների և սուրհանդակային ծառայությունների գործունեություններից որևէ մեկով կամ միաժամանակ երկուսով: Ընդ որում, լիցենզավորող անձը լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելիս պարտավոր է լիազոր մարմնին հայտնել իր զբաղվելիք գործունեության (գործունեությունների) մասին՝ լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացնելով իր կողմից տվյալ գործունեության (գործունեությունների) իրականացման կանոնները:

- Ի՞նչ հսկիչ ժամկետներ են սահմանված փոստային առաքանու անցման համար:
- Հայաստանի Հանրապետությունում փոստային առաքանու անցման հսկիչ ժամկետներն են՝
Երևան քաղաքում՝ մինչև սահմանային ժամի (փոստային բաժանմունքում կամ փոստարկղից վերջին հավաքումից առաջ հանձնում) հանձնման օր + 1օր, Հանրապետության մարզերում՝ մինչև սահմանային ժամի (փոստային բաժանմունքում կամ փոստարկղից վերջին հավաքումից առաջ հանձնում) հանձնման օր + 3օր:

- Ո՞ր առարկաներն են արգելված Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային առաքանիներով առաքման համար:
1) հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, օդաճնշիչ զենք, ռազմամթերք, սառը զենք, էլեկտրաշոկային սարքեր և կայծահաններ, ինչպես նաև զենքի և հրազենի հիմնական մասեր.
2) թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր.
3) թունավոր կենդանիներ և բույսեր.
4) Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և դրա մասնաճյուղերի կողմից ուղարկվողների).
5) շուտ փչացող սննդամթերք.
6) առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողներին, աղտոտել փոստային կապի մյուս առաքանիներն ու սարքավորումները: