Ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ

Ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդն ստեղծվել է ՀՀ կառավարության 13/02/2014թ. թիվ 264-Ա   որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոլորտի կառավարումն արդյունավետ իրականացնելու և համակարգելու նպատակով:

Խորհուրդը միջգերատեսչական խորհրդակցական մարմին է, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ոլորտում   իրականացվող  միջոցառումների համակարգումը (այդ թվում՝ տեղեկատվության փոխանակումը), մշտադիտարկման իրականացման ամփոփումը և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելն է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին:
 
 Խորհրդի գործառույթներն են`
1) ընդհանուր օգտագործման բոլոր ճանապարհների (ներառյալ համայնքային ենթակայության) նկատմամբ սահմանված ստանդարտների միասնական իրականացման, ինչպես նաև ճանապարհային ոլորտի քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
2) ճանապարհների կառուցման, շահագործման և պահպանման տարեկան ծրագրերի կազմման աշխատանքների համակարգումը.
3) ճանապարհային ոլորտի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքների համակարգումը.
4) ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ներդրման համակարգումը.
5) ճանապարհների պահպանման պլանավորման գործընթացի մշտադիտարկումը.
6) ճանապարհների կառուցման, շահագործման և պահպանման տարեկան ծրագրերի իրականացման մշտադիտարկումը.
7) ճանապարհային ոլորտի բնագավառում միջոցառումների իրականացման գործընթացում պետական և մասնավոր, ինչպես նաև միջազգային համագործակցության համակարգումը:

Ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի կազմը
 

Վ. Մարտիրոսյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, խորհրդի նախագահ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Է. Տարասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Խ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Հակոբյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ,
Ա. Ղուլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր  քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ: