Հարցումների և դիմումների վիճակագրություն

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ստացված հարցումների և դիմումների վիճակագրության վերաբերյալ

2017 թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 11439 դիմում և գրություն, որից 356-ը եղել են քաղաքացիների դիմումները:

Դիմում-գրություններից 686-ը ստացվել են նախարարության էլեկտրոնային փոստով:

Նույն ժամանակահատվածում 111  քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկության վկայական:

2017 թվականի առաջին եռամսյակում նախարարության լիցենզավորման գործակալության «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 408 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 3 լիցենզիա և 48 ներդիր, փոտային կապի գործունեության 1 լիցենզիա և 2 ներդիր, ինչպես նաև ՀՀ կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներկրման 250 լիցենզիա:

Բոլոր դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:


Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ նախարարության պաշտոնական կայքի միջոցով առցանց ստացվել է տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրավոր կամ էլեկտրոնային 80 հարցում, որոնց նույնպես ընթացք է տրվել և ըստ էության պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 3 հարցում:


Անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին:

Ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր և էլեկտրոնային հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկատվություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները, որոնք թարմացվում են օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում և մատչելի են երկրի ամբողջ տարածքում:

Մասնավորապես նկատի են առնվում նախարարության՝ որպես տեղեկություն տնօրինողի, գործառույթները, գործունեության տարեկան հաշվետվությունները, բյուջեն և դրա կատարման հաշվետվությունները,նախարարության կառուցվածքը, ղեկավար պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, աշխատավայրի հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, նախարարությունում աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները և այլն:


Նախարարությունում գործում են և կայքում հրապարակված են «թեժ գծերի» հեռախոսահամարները, որոնցով կարող եք օպերատիվ տեղեկանալ հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների իրավիճակին, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման գործընթացին, ինչպես նաև Ձեր գրությունների և նամակների ընթացքին:



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում նախարարությանը հասցեագրած դիմումների ընթացքին հետևել նաև առցանց:

Քաղաքացիների ընդունելության ժամանակացույցին համապատասխան՝ նախարարությունում սահմանված են ընդունելության հատուկ օրեր:


ԱՄԵՆԱՄՅԱ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

2016թ. դիմումների և հարցումների վիճակագրություն

2015թ. դիմումների և հարցումների վիճակագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
աշխատակազմի հասարակության հետ կապերի բաժին